Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

    ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

    14.07.2013| 16:10
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իեն Քելլին և Իգոր Պոպովը հայտարարությամբ ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ իրենց վերջին հանդիպումների արդյունքները: Նրանք նշել են, որ հունիսին և հուլիսին իրենց մի քանի հանդիպումների նպատակն էր նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գաղափարների մշակմանը:
  • Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ

    Նախատեսվում է կառուցել 196 թեքահարթակ

    14.07.2013| 11:48
    Հուլիսի 1-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանում կառուցվելիք 100 թեքահարթակների, դրանց նախահաշվի, ֆինանսական հիմնավորումների, և այդ կարգի այլ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:
  • Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    Ինքնիրեն խոսելը օգտակար է ուղեղի համար

    14.07.2013| 11:47
    Երկար ժամանակ ենթադրվում էր, որ մարդկային սովորությունը` ինքն իր հետ խոսելու, եթե ոչ շիզոֆրենիայի, ապա, որոշ հոգեբանական առումներով` հոգեկան խանգարման նշան է: Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով երևույթը, եկել են համոզման, որ դա իրականությանը չի համապատասխանում:
  • Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    Հայտնի են «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

    14.07.2013| 11:19
    Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի` «Պարունակներ» ֆիլմը, «Արծաթե ծիրանը»` Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը»: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին: Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմին:
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարել է

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է

    13.07.2013| 18:05
    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի` արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որ օրեր առաջ սփյուռքի նախարարության կազմակերպած համաժողովում ասել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները:
  • Լատինամերիկյան դիվանագիտական դեմարշ Եվրոպայի դեմ

    Լատինամերիկյան դիվանագիտական դեմարշ Եվրոպայի դեմ

    13.07.2013| 18:03
    Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայն ու Վենեսուելան խորհրդակցության նպատակով հետ են կանչել իրենց դեսպաններին Իսպանիայից, Իտալիայից ու Պորտուգալիայից: Պատճառը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռին առաջ օդային տարածքը փակելու հայտնի սկանդալն է:
  • Գործընթացն առաջ մղելու համար

    Գործընթացն առաջ մղելու համար

    13.07.2013| 18:01
    Վիեննայում վերջապես հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առանձնազրույցին հետևել է համատեղ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահներ Իեն Քելլիի, Ժակ Ֆորի, Իգոր Պոպովի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
  • Թուրքիան կարող է փոխել կառավարման մոդելը

    Թուրքիան կարող է փոխել կառավարման մոդելը

    13.07.2013| 18:00
    2014 թ. Թուրքիայում հանրաքվեի կդրվի նոր Սահմանադրության նախագիծը, որը ընդունվելու դեպքում երկրում փոխում է կառավարման համակարգը` խորհրդարանական հանրապետությունից նախագահականի: Նախագիծն արդեն պատրաստ է, հատուկ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են 12 պատգամավոր` խորհրդարանական 4 խմբակցություններից 3-ական:
  • Նո՞ր տնտեսական ՆԱՏՕ, թե՞ առայժմ տարաձայնությունների արձանագրում

    Նո՞ր տնտեսական ՆԱՏՕ, թե՞ առայժմ տարաձայնությունների արձանագրում

    13.07.2013| 17:59
    Վաշինգտումում ընթանում են ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ազատ առևտրի տրանսատլանտյան գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Քաղաքական գործիչները համարում են, որ այս նախագիծը պատմության մեջ ամենամեծ երկկողմ համաձայնությունը կդառնա:
  • Պուտինն ու Օբաման քննարկել են Սնոուդենի հարցը

    Պուտինն ու Օբաման քննարկել են Սնոուդենի հարցը

    13.07.2013| 17:19
    Հինգշաբթի ուշ երեկոյան ՌԴ նախագահին է զանգահարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ամերիկյան հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված հարցեր։ Վերջինս հունիսի 23-ից գտնվում է Մոսկվայի ՙՇերեմետևո-2՚ օդանավակայանի տանացիկ գոտում։